1.Ինչպես գտնել Ձեզ անհրաժեշտ ապրանքը

2.Ինչպես պատվիրել ընտրած ապրանքները

3.Վճարում և առաքում

4.Հաճախորդի անձնական էջը

 

                        Ինչպես գտնել Ձեզ անհրաժեշտ ապրանքը

Ձեզ հետաքրքրող ապրանքները գտնելու համար,անհրաժեշտ է ակտիվացնել
ձախ   կողմում   գտնվող   ապրանքատեսականու  տողը Ձեր  առջև կբացվի    
համապատասխան տեսականին Էջի վերևում առկա 2 ֆիլտրերի օգնությամբ`
ըստ նշանակության և ըստ արտադրողի և Դուք շատ  հեշտ ու արագ կարող
եք ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքը:
 

                        Ինչպես պատվիրել ապրանքները
 
Որպեսզի  կատարեք  գնումը, սեղմեք  «ավելացնել զամբյուղ» նշանի  վրա:
Ընտրած ապրանքը  կհամալրվի զամբյուղում, որը մշտապես կգտնվի կայքի
կայքի աջ կողմում, Ձեր տեսադաշտում: «+» և «-» նշանների օգնությամբ  
Դուք   կարող  եք   ավելացնել  կամ   պակասեցնել  ապրանքների  քանակը,
ինչպես  նաև  «x»  նշանի  օգնությամբ  հեռացնել  ապրանքը  զամբյուղից:
Գնումների  ընդհանուր արժեքը  պետք է լինի 10000 դրամից ոչ պակաս: 
Ապրանքները զամբյուղում հավաքելուց հետո, սեղմեք «գնել» կոճակը:Ձեր
առջև  կբացվի  էջ,  որտեղ  Դուք  ցանկության  դեպքում  կարող եք փոխել 
առաքման  հասցեն, ներկայացնել այլ հեռախոսահամար  ընտրել առաքման
օրը  և  ժամը: Առաքումը  կարող  է  կատարվել  3  օրվա  ընթացքում, Ձեր 
ընտրած  օրը  և նշած ժամին: Նշենք,որ 30.000  դրամ և ավելին պատվեր 
կատարելու դեպքում,տրվում է`5% զեղչ:
 
                              Առաքում և վճարում
 
Առաքումը  կատարվում  է  անվճար`Ձեր  կողմից  նշված  հասցեով և Ձեզ 
հարմար     ժամանակահատվածում:  Վճարումը  կատարվում  է ապրանքը
ստանալու   պահին` կանխիկ: Նշենք, որ  յուրաքանչյուր  ամսվա  վերջին
կիրակին   համարվում  է   ոչ  աշխատանքային օր, հետևաբար  պատվերի
առաքումը կատարվում է դրան հաջորդող օրը:
Առաքումը կատարվում միայն Երևան քաղաքի տարացքում:
 
                         Հաճախորդի անձնական էջ

Յուրաքանչյուր  գրանցված  հաճախորդ  ունի  իր  անձնական  էջը,որտեղ
պահպանվում են`
1. Անձնական տվյալները
2. Ընթացիկ պատվերները
3. Կատարած գնումները
4. Նախընտրած ապրանքները
Անձնական  տվյալների   էջում  գրանցված  է  Ձեր  անունը, ծածկանունը,
հասցեն, հեռախոսահամարը որոնք  Դուք ցանկության դեպքում կարող եք
փոփոխել` սեղմելով «անձնական տվյալների փոփոխություն» տողի վրա:
Ընթացիկ   պատվերներ   բաժնում  առկա  է լինելու ապրանքերի ցուցակը,
որոնք  գտնվում  են  առաքման  գործընթացում: Պատվերը ավարտվելուց
հետո,գնումների ցուցակը մեխանիկորեն կանցնի  կատարված գնումների 
բաժին:Այս բաժնում պահպանվելու են Ձեր կատարած գնումների ցուցակը,
ցուցակը, ամսաթիվը, ժամը, վճարված գումարը: Երբ Դուք գրանցվեք մեր
կայքում, «ավելացնել զամբյուղ» նշանի  կողքին  բոլոր էջերում կհայտնվի
«նախընտրելիներ» նշանը` դեղին  աստղ: Եթե  Ձեզ  հետաքրքրել  է որևէ
ապրանք,բայց տվյալ պահին Դուք չեք ուզում այն ձեռք բերել,  ապա սեղմեք
դեղին  աստղի  վրա,  և  այն  մեխանիկորեն  կանցնի «նախընտրածների»
ցուցակ`  Ձեր  անձնական  էջում: Հաջորդ  անգամ,երբ այցելեք կայք,Դուք
պետք է  միայն  բացեք Ձեր  անձնական  էջը  և  կարող  եք վերանայել Ձեր
նախըտրած ապրանքների ցուցակը: